Երեկ երեկոյան Երևանի Հասմիկի փողոցում Ռազմիկ Ասատրյանին պատկանող տան ավտոտնակում հայտնաբերվել է 73-ամյա տղամարդու դի: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մահացած հայտնաբերված տղամարդը, մեզ հասած տեղեկություններով, թափառաշրջիկ էր, բնակության մշտական վայր չուներ: Ռ. Ասատրյանը նրան թույլատրել էր բնակվել իր ավտոտնակում: