Ով է Աջափնյակի ավտոտնակներից մեկում մահացած հայտնաբերված տղամարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Երևանի Հասմիկի փողոցում Ռազմիկ Ասատրյանին պատկանող տան ավտոտնակում հայտնաբերվել է 73-ամյա տղամարդու դի: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մահացած հայտնաբերված տղամարդը, մեզ հասած տեղեկություններով, թափառաշրջիկ էր, բնակության մշտական վայր չուներ: Ռ. Ասատրյանը նրան  թույլատրել էր բնակվել իր ավտոտնակում:




Լրահոս