Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները կհանվեն այսօր՝ հունվարի 16-ին, փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Զարիֆը Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և միջազգային հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն) զեկույցը, հավանական է, որ հրապարակվի այսօր:
Զեկույցից հետո Ջավադ Զարիֆն ու Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան պատժամիջոցների չեղարկման մասին վերջնական հայտարարությամբ:
Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը հասանելիություն կստանա արտասահմանում սառեցված ակտիվների նկատմամբ, որոնք, ԱՄՆ ֆիննախի գնահատականի համաձայն, կազմում է մոտ $50 մլրդ: Իրանը կկարողանա նաև վերադառնալ նավթի համաշխարհային շուկա և մեծացնել նավթի արտահանումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան