Վրաերթ Մասիսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 21-ին՝ ժամը 22.50-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու և դիմել փախուստի: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1987 թ. ծնված Սասուն Վ.-ն` վարելով ,Օպել Վեկտրաե մակնիշի ավտոմեքենա: Մայիսի 22-ին, ժամը 02.15-ին, Սասուն Վ.-ն նշված ավտոմեքենայով նույն գյուղից բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն:




Լրահոս