Հունվարի 16-ին, ժամը 09.17-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան հատվածի 21-րդ կմ-ում «Mitsubishi Chariot» մակնիշի 34 LS 176 պետհամարանիշով (վարորդ՝ 1937 թ. ծնված Լ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված: