Ժառանգության ներկայացրած նախագիծը չընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովում երեկ քննարկման դրվեց “Ժառանգություն” խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Վերջիններս առաջարկում են հրապարակայնացնել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները։ Նախագիծը ներկայացրեց Ռուբեն Հակոբյանը։
Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց ներկայացված նախագիծը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ խորհուրդ տվեց “Ժառանգության” ներկայացուցիչներին հետաձգել նախագիծը և հետագայում կազմակերպել քննարկումներ։
Խորհրդարանական մեծամասնության “դեմ” քվեարկելու արդյունքում նախագիծը չընդունվեց։
Կողմ քվեարկածների թիվը 41 էր, դեմ՝ 66, 1 հոգի՝ ձեռնպահ։
lurer .com




Լրահոս