Մարտունու զորամասում զինծառայողը կրակել է սպայի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս  Գեղարքունիքի մարզի Մարտունու N զորամասում տեղի է ունեցել միջադեպ: Ըստ նախնական վարկածի, Ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանն իրեն ամրակցված ավտոմատից կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:
Ժամկետային զինծառայողին զայրացրել է այն փաստը, որ պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանը հրամանատարին զեկուցագիր է գրել՝ հերթապահության ժամանակ մաքրությունը չպահպանելու վերաբերյալ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին  մասով: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ Մ. Խուդավերդյանը կալանավորվել է:
 
“Փաստինֆո”




Լրահոս