Կոտայքի մարզում փրկարարները Mitsubishi-ի մեջ փնտրում են օձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 13։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի բնակիչներն ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նշված թաղամասի 37 տան դիմաց կայանված, 22-ամյա Արգիշտի Պողոսյանին պատկանող Mitsubishi մակնիշի 29 ՏՕ 398 համարանիշի ավտոմեքենայից օձ է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 փրկարարական ջոկաը, ովքեր այս պահին ավտոմեքենայում փնտրում են օձին։ Ա. Պողոսյանը ֆոտոլրագրողին պատմել է, որ “ավտոմեքենայի դուռը բացեցի, որ նստեմ, նկատեցի, որ վարորդի կողմի նստատեղին օձ կա, և մինչ կժամանեին փրկարարները, օձը մեքենայի մեջ կորավ”։ 




Լրահոս