Գյումրիում ավտոկայանատեղիի համար վեճի հետևանքով մարդ է դանակահարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` հունվարի 16-ի ուշ երեկոյան, Գյումրիում դանակահարության դեպք է տեղի ունեցել: Շենքերից մեկի բակում մեքենայի կայանման համար ծագած վիճաբանության հետևանքով դանակահարվել է 1982 թվականին ծնված Վանիկ Սերոբյանը:

Շիրակի մարզի Հովիտի գյուղապետ Ավետիք Սերոբյանն Armlur.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց դեպքի վերաբերյալ: Վերջինս դանակահարված երիտասարդի` Վանիկի հորեղբոր որդին է:

Ա. Սերոբյանը, մասնավորապես, նշեց, որ վիճաբանությունը սկսվել է շենքի բակում մեքենայի կայանման տեղի համար. «զրուցակիցներն» իրար չեն հասկացել, սկսել են հայհոյել, ապա` գործի դրել դանակը:

Դեպքի մանրամասները պարզում է ոստիկանությունը: Բարեբախտաբար, տուժածի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

Մեզ հետ զրույցում գյուղապետն ասաց. «Օպերացիան արել են, կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում թոքն էր վնասվել»:




Լրահոս