H1N1 վարակով 15 հիվանդի մոտ դրական տեղաշարժ է նկատվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունը հանդես է եկել սուր շնչառական վարակների և H1N1 վարակով հիվանդների մասին տեղեկատվությամբ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 160 քաղաքացի, որից 136-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 57-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 29-ը` երեխաներ։

Այսպիսով, միայն վերջին 5 օրում հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 691 քաղաքացի, որից 592-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 241-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 134-ը` մինչև 18 տարեկան։

Հավելենք, որ 15 հիվանդ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրանց մոտ արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ։ Հանրապետության պոլիկլինիկական ծառայությունում երեկ արձանագրվել է սուր շնչառական վարակներով 1971 դիմելիություն` հունվարի 15-ի 3116-ի դիմաց»:




Լրահոս