Հրդեհ «Ֆլեշ» ընկերության պահեստում. հրշեջների 10 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ին` ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել ՏԿԱԻՆ, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:

Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, հարավ կովկասյան երկաթուղուն պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք:

Ներկայումս ընթանում են առաջին ցիստեռնի հրդեհաշիջման աշխատանքները, նաև՝ երկրորդ ցիստեռնի հովացման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել՝ 13.51-ին:

Կատարվում են հետ հանգեցման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս