ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 20-Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Ինչ-որ մարդիկ կտրել էին 23-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը, ապա այրել բնակարանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` սպանված մատուցողուհու գործով կա ձերբակալված մի աղջիկ: Ըստ շրջանառվող լուրերի` այս ընթացքում Աջափնյակում մի խումբ տղաների եւ աղջիկների բերման են ենթարկում ոստիկանություն եւ բոլորի մարմինների վրա փորձում գտնել ճանկռվածքների հետքեր: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ սպանված Մարիամ Հունանյանի եղունգի տակ միս է մնացել, ինչից ոստիկանները ենթադրել են, որ սպանվելուց առաջ աղջիկը ճանկռել է իրեն սպանողին:




Լրահոս