Թուրքիան պետք է փոխհատուցում վճարի Ռուսաստանին. Էրդողանի դասախոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան պարտավոր է ցավակցություն հայտնել ռուս օդաչուի ընտանիքին և փոխհատուցում վճարել, այդ թվում` և «Ռոսավիացիային»: Այս մասին Lifenews-ի հարցազրույցում ասել է Թուրքիայում հայտնի քաղաքագետ և իր ժամանակին թուրք նախագահի տնտեսագիտության դասախոս Նևզաթ Յալչինտաշը:

«Զոհված օդաչուին և ՌԴ ողջ ավիացիային, ինչպես նաև` բնակիչներին իմ ցավակցությունն եմ հայտնում: Լավ կլիներ, եթե նման բան տեղի չունենար: Սա վատթարացրեց 2 երկրների միջև հարաբերությունները: Պուտինը հանդես եկավ կոշտ դիրքորոշմամբ, և նա իրավացի է: Խնդրի լուծումը պետք է սկսվի օդաչուի ընտանիքին ցավակցությամբ և փոխհատուցմամբ ինչպես նրա հարազատներին, այնպես էլ ռուսական ավիացիային»,-հայտարարել է պրոֆեսոր Նևզաթ Յալչինտաշը:

Քաղաքագետը մեծ հեղինակություն է վայելում Թուրքիայի նախկին և ներկայիս նախագահների շրջապատում: Նա բազմիցս աջակցել է իր երկրին և իր ներդրումն ունեցել ռազմավարական կարևոր խնդիրների լուծման հարցում: 1995թ. օգոստոսին դիվանագիտական ճգնաժամի ժամանակ նա օգնել է հարթել խնդիրները, որոնք ծագել են Անկարայի և Էր-Ռիյադի միջև:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս