Բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի՝ 3.7%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2.2%, հագուստի և գործվածքի՝ 1.8%, կահույքի՝ 1.2%, գեղահարդարման ապրանքների 1.0% գնանկումով: Լվացող միջոցների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.7%-ով, անձնապիտո ապրանքներինը՝ 0.5%-ով, գրենական պիտույքներինը՝ 0.3%-ով, դեղամիջոցներինը՝ 0.2%-ով, խոհանոցային սպասքինը՝ 0.1%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է վառելիքի՝ 0.1%, տեքստիլեղենի՝ 0.2%, գորգեղենի՝ 0.4%, մշակույթի ապրանքների 3.1% գնաճ, իսկ շինանյութերի, այգեգործական ապրանքների, ոսկերչական ապրանքների ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 0.7% և 0.5%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ 10.0% և 11.1%-ով:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.4-0.1% գնանկում (ամենաբարձր գնանկումը գրանցվել է մայրաքաղաքում), 3-ում՝ 0.3-0.5% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:




Լրահոս