Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Արսենալ»-ի հետ հանդիպումը. հայտնում է The Telegraph-ը:
Իսպանացի հարձակվողը վնասվածքը ստացել էր «Էվերտոն»-ի հետ (3:3) խաղի ժամանակ: Ակումբը հայտնել էր, որ ֆուտբոլիստը վնասվածք չունի, սակայն նրա վերականգնման ժամկետները հայտնի չեն:
«Արսենալ»-«Չելսի» հանդիպումը տեղի կունենա հունվարի 24-ին: