ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆԸ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն 25 մլն դոլարի երաշխավորություն է ներկայացրել Ասիական զարգացման բանկի եւ «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» վարկային համաձայնագրի վերաբերյալ՝ Սեւան-Հրազդան հէկ-երի կասկադի արդիականացման ֆինանսավորման համար: «ՌուսՀիդրո» խումբը ռուսաստանյան խոշոր էներգետիկ հոլդինգներից է, որը վերականգնվող էներգետիկայի ավելի քան 70 օբյեկտ է ներառում: Ներկա պահին 1930-60-ականներին կառուցված կասկադի վիճակը պահանջում է մի շարք վերականգնողական միջոցառումների իրականացում, որոնք թույլ կտան էապես երկարաձգել դրա շահագործման ժամկետները եւ նվազեցնել վթարային իրավիճակների առաջացման ռիսկերը: Սեւան-Հրազդան կասկադը տեղակայված է Հրազդան գետի վրա՝ Սեւանա լճից մինչեւ Երեւան ընկած տիրույթում: Կասկադն արտադրում է հանրապետության էլեկտրաէներգիայի 10%-ը:




Լրահոս