Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2007թ. այս օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլում սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը :

Հրանտ Դինքը, չնայած մահվան սպառնալիքներին, իր խիզախ հրապարակումներում, հոդվածներում և ելույթներում մշտապես բարձրացնում  էր Հայոց Ցեղասպանության հարցը, խոսում Թուրքիայում խոսքի ազատության անհրաժեշտության մասին, բարձրաձայնում լռության մատնված և տաբու հանդիսացող շատ թեմաներ: Նրա ծավալած ակտիվ գործունեության շնորհիվ Թուրքիայում սկսեցին խոսել Ցեղասպանության մասին, նա հիշեցրեց թուրքահայ համայնքի գոյության ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին:

Նրա սպանությունից հետո Ստամբուլում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր: Սպանությունից հետո Հրանտ Դինքը դարձավ ազատության խորհրդանիշ իր իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնած յուրաքանչյուր մարդու համար:




Լրահոս