Դիվե՞րսիա, թե՞ փիառ. Սաակաշվիլին բացահայտել է Դոնբասում ուկրաինացի զինծառայողների դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում Մարիուպոլ այցից տեսանյութ է հրապարկել, որում երևում է Դոնբասում ուկրաինացի զինծառայողների դիրքերի քարտեզը, գրում է Vesti.ru-ն:

«Ես եկել եմ Մարիուպոլ, որպեսզի տեսնեմ Օդեսայի «Շտորմ» ջոկատի զինծառայողներին: Երկմտանքից հետո որոշեցի այնուամենայնիվ տեղադրել տեսանյութը, քանի որ այս խառնաշփոթը շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի, և համապատասխան ծառայությունները բավականին ժամանակ ունեին, որպեսզի շտկեին իրավիճակը»,-գրել է Սաակաշվիլին:

Կադրերում երևում է նաև դիտորդական գաղտնի դիրքերը, իսկ զինծառայողների դեմքերը բաց են:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Սաակաշվիլին Ամանորը դիմավորել է առաջնագծում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան       




Լրահոս