![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/e0076eb6f0e79bbcf885e1a3da9b2bcf__660x.jpg)
Նյու Յորքում 67 տարեկան հասակում մահացել է ամերիկյան Eagles ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Գլեն Ֆրայը: Այս մասին ասվում է խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Ցավով հայտնում ենք, որ մեր ընկերը՝ Eagles-ի հիմնադիր Գլեն ֆրայը, մահացել է հունվարի 18-ին Նյու Յորքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալների համաձայն՝ երաժշտի մահվան պատճառ է դարձել աղիքային հիվանդությունը: Նա բարդ վիրահատություն է տարել նոյեմբերին, սակայն վերջին մի քանի օրը նրա վիճակը վատացել է: