Մահացել է Ֆրենկ Սինատրայի երգի հեղինակ, «սիգարի արքա» Ավո Ուվեզյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում 91 տարեկան հասակում մահացել է Ֆրենկ Սինատրայի հայտնի «Strangers in the Night» երգի հեղինակ, հայտնի գործարար և երաժիշտ Ավո Ուվեզյանը: Երեք օր առաջ նա նշել է 91-ամյակը, փոխանցում է Rusarminfo-ն:

Ավո Ուվեզյանը ծնվել է 1926թ. Թուրքիայում երաժիշտների ընտանիքում: 1942թ. Ուվեզյանների ընտանիքը մեկնել է Լիբանան, որտեղ Ավոն իր առաջին ջազ խումբն է ստեղծել: 1947թ. նա մեկնել է Նյու Յորք և ընդունվել Ջուլիարդի հայտնի երաժշտական դպրոցը: Այնտեղ էլ գրել է «Strangers in the Night» երգը, որի համար հետագայում ստացել է մոտ 15 միլիոն դոլար:

1980-ականների սկզբին մեկնել է Պուերտո Ռիկո, որտեղ հիմնել է իր նոր բիզնեսն ու դարձել Davidoff սիգարետ արտադրողներից մեկը:




Լրահոս