Սփյուռքի նախարարությունը նոր մամուլի խոսնակ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով մամուլի քարտուղար է նշանակվել Մամիկոն Խուրշուդյանը:
Ծնվել է 1986-ի փետրվարի 10-ին Երևանում
Կրթությունը
1992-2002թթ. սովորել և ավարտել է Երևանի N192 միջնակարգ դպրոցը:
2003-2008թթ. սովորել և ավարտել է Երևանի ,Գլաձորե համալսարանի Միջազգային Հարաբերություններ ֆակուլտետը:
2008-2010թթ. սովորել և ավարտել է Երևանի “Գլաձոր” համալսարանի իրավագիտություն ֆակուլտետի մագիստրատուրան:
2010թ.-ից սովորում է Երևանի “Գլաձոր” համալսարանի ասպիրանտուրայում:
2005-2010թթ. եղել է “Գլաձոր” համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը:
Աշխատանքային գործունեությունը
2004թ. աշխատել է “Դար 21” հեռուստաընկերության մշակութային նորությունների բաժնում:
2007թ. աշխատել է “ONE” ամսագրում՝ որպես փոխտնօրեն:
2008թ. եղել է “Lanruj” ամսագրի տնօրենն ու գլխավոր խմբագիրը:
2009-2012թթ. եղել է “Հայուհի” ամսագրի գլխավոր խմբագիրը:
2009թ. հիմնադրել և ղեկավարում է aad .am հասարակական-բարեգործական կայքը:
2013թ. մայիսի 20-ից ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղարն է:
Շուրջ 4 գիտական հոդվածների հեղինակ է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:




Լրահոս