Առեվանգվել է սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրիայում այս շաբաթասկզբին եւս մեկ հայ է առեւանգվել: 70-ամյա սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանն առեւանգվել է Հալեպից Լաթաքիա տանող ճանապարհին ծայրահեղ իսլամիստական մի խմբավորման կողմից: Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ` առեւանգողները Միքայելյանին իջեցրել են ավտոբուսից` հայտնելով, թե նրան պետք է երեք ամսով բանտարկեն: Ըստ չճշտված լուրերի` Միքայելյանի առեւանգման եւ բանտարկման պատճառը նրա իշխանամետ կեցվածքն է. գրողը մասնակցել է իշխանական ցույցերին: 
“Ազատություն” ռադիոկայան 




Լրահոս