Նեղացրել եմ մի թանկ կնոջ, որն այդպես էլ ինձ չներեց ու ճիշտ արեց. Լևոն Հարությունյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում ծնված տղան երբևէ չէր մտածել, որ դերասան է դառնալու, առանձնապես նման ցանկություն էլ չուներ: Դա, նրա խոսքով, եղել է պահի ու ակնթարթի որոշում:  Այսօր արդեն  նա նշում է, որ պարտական է ճակատագրին, թեև ամեն բան չէ, որ իր սրտով է դասավորվել:

Armlur.am-ի հետ զրույցում դերասանը խոստովանել է, որ այսօր  «խնդցնելու» ժանրը եկել ու բոլորին խեղդել է: Լևոն Հարությունյանը համարում է, որ ինքն իր տեսակով այդ ժանրից հեռու է, բայց կան մարդիկ, որոնք, առանց իրեն հարցնելու, տանում ու  «մտցնում են»  իրեն դրա շրջանակներ:  Նա նաև տեղեկացրել է, որ ստեղծագործական այս փուլում մտադիր է կյանքի կոչել մի ներկայացում, որը բավականին հեռու է իր նշած ժանրից և, կարելի է ասել, ինքն իրեն փորձելու միջոց է:

levon haruryunyan

Armlur.am-ի հետ ունեցած անկեղծ զրույցի ընթացքում դերասանն անդրադարձել է նաև անձնական կյանքին` նշելով, որ հումորի զգացումն այդ հարցում երբեմն խանգարել է:   Կանանց հարցում Լևոն Հարությունյանն իրեն հաջողակ չի համարում. ասում է` երևի այդ պատճառվ է, որ այդպես էլ չխաղաց սիրեկան հերոսի դեր:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս