«Կարմիր գծերի» հակասահմանադրական հետևանքները. ինչու է վարորդներից բռնագանձվում հավելյալ գումար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում վճարովի ավտոկանգառներում կայանման կարգի խախտման հիմնավորմամբ վարորդներից գումար բռնագանձելու խնդրին «Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել: Երեկ, ի վերջո, մենք ստացանք Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը: Առանց վճռի ԴԱՀԿ-ին կատարողականներ ուղարկելը քաղաքապետարանը պատճառաբանել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:

Սակայն նշված օրենքը նման իրավունք չի տալիս: ՀՀ Սահմանադրության 31-րդ եւ գործող նոր Սահմանադրության 60-րդ հոդվածում հստակ ամրագրված է. «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով օրենքով նախատեսված դեպքերի»: Այսինքն՝ առանց դատարանի կողմից կայացված վճռի ոչ ոք իրավունք չունի որեւէ վարորդից գումար բռնագանձել, եթե նա ինքնակամ չի վճարել «կարմիր գծերի» գումարը: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սահմանադրությունը խախտում է, որպեսզի խախտման համար սահմանված 5 հազար դրամից բացի՝ կարողանան վարորդներից բռնագանձել 2.500 դրամ էլ ԴԱՀԿ կատարողականի համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս