Ամալ Քլունին կդառնա ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի փաստաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, ով Արևմուտքում հայտնի է որպես մարդու իրավունքների հարցերով զբաղվող փաստաբան, ամերիկյան NBC հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է, որ կզբաղվի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով. գրում է minval.az-ը՝ հղում անելով «Ամերիկայի ձայնին»:

Խադիջա Իսմայիլովան այժմ կալանքի տակ է: Ամալ Քլունին նկարագրել է Խադիջա Իսմայիլովայի հետապնդման հանգամանքները: Նրա խոսքով՝ ադրբեջանցի լրագրողը «իշխող ռեժիմում կոռուպցիայի վկայություններ է ներկայացրել և ենթարկվել հետապնդումների»:

Քլունին նաև հայտնել է, որ դիմել է մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Իսմայիլովայի ձերբակալության մասին բողոքով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս