Գարնանային արձակուրդներ չեն լինի. ինչպես են դպրոցները լրացնելու բաց թողնված դասաժամերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականը լինելու է ծանրաբեռնված տարի, և ակնկալում եմ, որ արդյունքները կլինեն արդյունավետ: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` զարկ է տրվելու նոր նախաձեռնությունների, և իրականացվելու են դեռևս նախորդ տարի կիսատ մնացած աշխատանքները:

Անդրադառնալով սուր-շնչառական վարակներով պայմանավորած ձմեռային արձակուրդների երկարաձգմանը` նախարարն ընդգծեց, որ դասերի հետաձգումը հետևանք է առողջապահական խնդիրների, հետևաբար, ԿԳՆ-ն երկու անգամ արձագանքել է ահազանգերին: Աշոտյանը հավելեց, որ այս պահի դրությամբ` ևս մեկ շաբաթով հետաձգելու որոշում չկա:

Անդրադառնալով բաց թողնված ժամերի լրացմանը` նախարարն ասաց, որ դպրոցները չեն ունենա գարնանային արձակուրդներ:  «Եվս հինգ աշխատանքային օր է պետք լրացնելու համար դասերը: Պետք է վերականգնել 24-36 ժամ. դա  հնարավոր է անել նաև շաբաթ օրերի հաշվին կամ լրացուցիչ մեկական ժամ դնել շաբաթվա ընթացքում, որն անցանկալի է, բայց կարող են որոշ դպրոցներ գնալ դրան», – ընդգծեց նա:




Լրահոս