«Գազպրոմ»-ը Հայաստանի պատճառով վերջնագիր է ներկայացրել Վրաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ «Գազպրոմ»-ը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին: Այս մասին Կալաձեն հայտարարել է «Ռուսթավի 2»-ի եթերում:

Վրացական կողմը կտրականապես իր անհամաձայնությունն է հայտնել «Գազպրոմ»-ի պահանջներին. գրում է «Գրուզիա օնլայն»-ը:

Ընկերությունը բացահայտորեն ակնարկել է, որ հակառակ դեպքում` Իրանի միջոցով գազ կմատակարարի Հայաստանին:

«Գազպրոմ»-ն առաջարկել է անցնել ֆինանսական վճարման: Դուք գիտեք, որ բաց թողվնած ծավալի 10%-ը մնում է Վրաստանում, մենք այն ստանում ենք որպես հումք: Անշուշտ, դա մեզ համար նորություն չէ: Երբ նրանք նման պահանջ ներկայացրին, մենք կտրականապես մեր անհամաձայնությունը հայտնեցինք, սակայն հանդիպման ժամանակ մեզ ուղիղ ասվեց, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի գազ մատակարարել Հայաստանին Իրանի միջոցով: Հետևաբար, մենք նախարարությունում վերլուծել ենք, թե որքանով է իրական վերջնագիրը, և հաստատել, որ այսօր  «Գազպրոմ»-ը կարող է Իրանի միջոցով մոտ 1 միլիարդ կուբամետր գազ մատակարարել Հայաստանին, սակայն որոշ ներդրումներից հետո միայն նրանք կարող են ամբողջովին բավարարել հայկական շուկան: Այս սպառնալիքը, անշուշտ, էներգիկ տեսանկյունից մեզ համար ծանր հետևանքներ կունենա»,-հայտարարել է Կալաձեն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս