ԴիԿապրիոն պատմել է նավթային ընկերությունների «ագահության» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օսկարի» նոմինանտ, հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Crystal Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ պատմել է նավթային ընկերությունների «ագահության» մասին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

ԴիԿապրիոն մրցանակ է ստացել՝ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում իր աշխատանքի համար:

Դերասանի խոսքով՝ աշխարհը չի կարող թույլ տալ, որպեսզի երկրագնդի և մարդկության ապագան որոշվի վառելիքային արտադրության «կորպորատիվ ագահությամբ»:

Բացի այդ, ԴիԿապրոն հայտարարել է, որ իր հիմնադրամը $15 միլիոնի նոր գրանտներ է ուղղել բնության պաշտպանության համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավոսում մեկնարկել էր համաշխարհային տնտեսական ֆորումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս