Շմոլ գազից մարդիկ են թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին, ժամը 10.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2003 թ. ծնված Մելինե Մ.-ն, 1983 թ. ծնված Մարգարիտա Մ.-ն, 1980 թ. ծնված Արմեն Մ.-ն և 1963 թ. ծնված Ռուզաննա Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են գազօջախի այրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:




Լրահոս