«Սպարտակ»-ը կվճարի Մովսիսյանի աշխատավարձի 50 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ը վճարելու է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի աշխատավարձի 50 տոկոսը: Ինչպես հայտնի է` նա  վարձավճարով տեղափոխվել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»:

Հայ ֆուտբոլիստի տարեկան վարձակալությունը ռուսական ակումբի համար կարժենա ավելի քան 1 մլն եվրո։ Ամերիկյան ակումբը պետք է Մովսիսյանին վճարեր տարեկան 4 մլն եվրո, սակայն ղեկավարությունը պայման է ներկայացրել, որ պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի միայն կեսը, իսկ «Սպարտակ»-ն ընդունել է այդ առաջարկը։




Լրահոս