Սուր շնչառական վարակներով հիվանդները շարունակում են առողջացմամբ դուրս գրվել. նոր տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդները շարունակում են առողջացմամբ դուրս գրվել, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվում է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։ Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 174 քաղաքացի։

Նրանցից 129-ը մինչև  18 տարեկան են։ 82-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։ Արհեստական շնչառության սարք շարունակում է միացված մնալ 6 հիվանդի:
Նշենք, որ այսօր արձանագրված մահվան երկու դեպքերը պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով:




Լրահոս