Քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն աշխատել են նաև հանգստյան օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում անցած շաբաթ և կիրակի օրերին նույնպես սահմանվել է հերթապահություն։ Նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը կրճատվել է 234-ով` կազմելով 1630 այց:

Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ու վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը հերթական շրջայցն են կատարել մայրաքաղաքային ամբուլատոր – պոլիկլինիկական բուժհաստատություններում, տեղերում զրուցել այցելուների և բուժանձնակազմի հետ:

Հունվարի 15- 19-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների տեղամասային թերապևտներին և մանկաբույժներին է դիմել 17538 քաղաքացի: 4612 քաղաքացու մոտ՝ ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի շուրջ 25 տոկոսը, հայտնաբերվել է սուր շնչառական հիվանդություն, ինչը փաստում է, որ նախորդ օրերի համեմատ հիվանդացության ցուցանիշը նվազել է:




Լրահոս