«Չելսի»-ն բանակցում է Լավեսիի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի և  Արգենտինայի հավաքականի հարձակվող Էզեկիել Լավեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Տեղեկությունների համաձայն` Լոնդոնի «Չելսի»-ն կապ է հաստատել փարիզցիների հետ` ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ բանակցելու նպատակով։

Ֆրանսիական ակումբը պատրաստ է վաճառել արգենտինացի ֆուտբոլիստին, ով չի հանդիսանում հիմնական կազմի խաղացող։ Առաջիկա օրերին լոնդոնցիները բանակցություններ կսկսեն հարձակվողի գործակալ Ալեխանդրո Մացոնիի հետ։




Լրահոս