Ոչ ցանկալի երևույթ, բայց ստիպված գնացինք դրան. Երվանդ Զախարյանը` էլէներգիայի թանկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ ցանկալի երևույթ, բայց ստիպված գնացինք դրան: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀԷՑ-ում տիրող իրավիճակին և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, այս մասին նշեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվան Զախարյանը: Նրա խոսքով` պատճառը ատոմոկայանի` որոշ ժամանակ չաշխատելն էր և սակավաջրությունը:

Ներկայացված հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ֆինանսական դժվարությունների պատճառով ՀԷՑ-ը սկսել էր ժամանակին չկատարել իր պարտավորությունները: ՀԷՑ-ում առաջացել էր ֆինանսական ճեղքվածք` շուրջ 36,4 մլրդ դրամի չափով: Այդ ամենը բերեց նրան, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստիպված եղավ գնալ էլեկտրաէներգիայի թանկացման: Օգոստոսի 1-ից Հայաստանում հոսանքի սակագինը բարձրացվեց 6,93 դրամով: Մի բան, ինչն արդարացի դժգոհություններ առաջացրեց հասարակության շրջանում:

Հնչող մտահոգությունները փարատելու նպատակով` ներգրավվեց միջազգային խորհրդատվական ընկերություն, որի հիմնական խնդիրներից մեկը սակագների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացության ներկայացումն է: Մինչ այդ, կառավարությունը ստանձնեց բնակչության փոքր և միջին բիզնեսի համար սակագների սուբսիդավորման պարտավորությունը:

Կատարված պարտավորություններից հետո միջազգային խորհրդատուն հայտարարեց սահմանված սակագների հիմնավորված լինելու մասին: Չնայած դրան, կառավարությունը ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ հետ շարունակեց սակագնի փոխհատուցման տրամադրումը` շեշտը դնելով հասարակության սոցիալապես առավել խոցելի խմբերին աջակցելու վրա: Պահպանվեց նաև փոքր և միջին բիզնեսի սուբսիդավորումը, որը կշարունակցի մինչև սակագնային տարվա ավարտը` հուլիսի 31-ը:

Հավելենք, որ ուշագրավն այն է, որ սակագնի թանկացման հետ կապված ժողովրդի դժգոհությունն արդարացի է համարվում, սակայն թանկացումն էլ` հիմնավոր:




Լրահոս