«Բեշիկթաշ»-ը հաստատել է` բանակցություններ է վարում Օզբիլիսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական «Բեշիկթաշ» ակումբը Twitter-ի իր էջում հաստատել է, որ բանակցություններ է վարում Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ` կիսապաշտպան Արազ Օզբիլիսի տեղափոխության հարցով: Նշվում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն այսօր կժամանի Ստամբուլ:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ պայմանագիրը նախատեսված կլինի 4,5 տարով: Ընդ որում, նախատեսվում է, որ կիսապաշտպանը միանգամից վարձակալության կհանձնվի «Ռայո Վալյեկանո»-ին, իսկ «Սպարտակ»-ը տրանսֆերից կստանա 3 մլն եվրո:




Լրահոս