Մեկնարկում է Բազե 2013 համահայկական երիտասարդական հավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն օգոստոսի 12-18-ը Ծաղկաձորում կանցկացնի ամենամյա ,Բազեե համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցեն 18-30 տարեկան շուրջ 500 մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:
“Բազե” համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ այս տարի “Բազեի” մասնակիցների թիվն աճել է 150-ով ու մանրամասնեց. “Տարեցտարի ընդլայնվում է “Բազեին” մասնակցելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվը: Ուստի այս տարի գնացել ենք մասնակիցների թվի ավելացման: Աճել է նաև ջոկատների թիվը. անցյալ տարվա 42-ի փոխարեն այս տարի կունենանք 45 ջոկատներ, որոնց անդամների թիվը նախկին 7-ի փոխարեն 9-ը կդառնա: Հավաքին կմասնակցեն ՀՀ 10 մարզերի ջոկատները, 2 ջոկատ՝ Երևանից, պետական բուհերի, Ոչ պետական բուհերի ասոցիացիայի, այն բոլոր երիտասարդական կազմակերպությունների ջոկատները, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում դաշտումե: Հ. Գաբրիելյանը նշեց, որ “Բազեն”՝ որպես ծրագիր, տարիների ընթացքում չի հնացել և չի շեղվել իր գաղափարախոսությունից, այն հետաքրքրություն ու թարմություն է պարունակում և սպասված ծրագիր է երիտասարդության շրջանում: Այնուհետև եզրափակեց. “Բազեի” նման ավանդույթներ ունեցող, նորություններ բերող ծրագիր այս պահին ՀՀ-ում երևի թե չկա”:
“Բազե 2013”-ին մասնակցելու համար հունիսի 1-ից սկսած 18-30 տարեկան երիտասարդները պետք է դիմեն ՀՀ մարզպետարանների համապատասխան վարչություններ, որոնք զբաղվում են երիտասարդության հարցերով, ինչպես նաև ՀԵՀ մարզային երիտասարդական կենտրոններ, բուհերի ուսխորհուրդներ: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 20-ը: ,Բազե 2013ե-ին կարող են մասնակցել նաև 2002-2008-ի նախկին բազեականները, ում տարիքը չի գերազանցում 30-ը, և ջոկատի ղեկավարները, ում տարիքը չի գերազանցում 35-ը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս