Սպասվում են տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-29-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
ՀՀ տարածքում`
Մայիսի 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում`
Մայիսի 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:




Լրահոս