Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը վերսկսել է մարզումները: Բելգիացի ֆուտբոլիստն արդեն ընդհանուր խումբ է վերադարձել և մարզվում է թիմի հետ:
Sky Sports-ը հայտնում է, որ Ազարը կարող է հասցնել վերականգնվել և մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Արսենալ»-ի դեմ հանդիպմանը:
Այդ հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի ուրբաթ: