Կոալիցիա՞, թե՞ այլ ձևաչափ. ՀՀԿ-ականները տարբեր տեսակետներ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել ներկուսակցական խնդիրներին, ինչպես պետք է պատրաստվել  առաջիկա զարգացումներին:  Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ քննարկվել են նաև գործընկերների հետ հարաբերությունների հարցերը: Անդրադառնալով հնարավոր կոալիցիային ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի հետ` Մինասյանը հայտարարեց. «Վերջնական լուծումներ այստեղ դեռ չկան: Առաջիկա քննարկումները ցույց կտան, թե ինչպիսի ֆորմատով կլինի», – հայտնեց նա:

Պատգամավորի խոսքով` համագործակցության շատ ֆորմատներ կան, և թե ինչ կլինի, պարզ կդառնա ապագայում: Նրա խոսքով` դա կլինի մոտ ապագայում: «Ես ասացի համագործակցության մասին, իսկ ՀՀԿ-ն միշտ կողմ է եղել համագործակցության: Կլինի կոալիցիա, կամ այլ ձևաչափ, այս պահին չեմ կարող ասել». – կրկին նշեց նա:

Հիշեցնենք, որ Armlur.am-ն արդեն գրել էր, որ այսօր ԳՄ նիստում հենց այս հարցն է քննարկվում: Գրել էինք նաև, որ ընդհանուր համաձայնության չհասնելու դեպքում հարցի քննարկումները շարունակվելու են: Թերևս, իշխող կուսակցության ներսում այս հարցի վերաբերյալ տեսակետները շատ են… սպասենք զարգացումների:




Լրահոս