Գվարդիոլան հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարների հետ: Կողմերի հանդիպումը կայացել է նախորդ շաբաթ Փարիզի «Բրիստոլ» հյուրանոցում:

Վերջերս նա հայտարարել է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխության իր մտադրության մասին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Գվարդիոլան կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթի»-ն: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հարգանք չի վայելում երկրպագուների շրջանում, չնայած ակումբի ղեկավարությունը շարունակում է վստահել նրան:




Լրահոս