Գևորգ Կոստանյանը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է. ինչպես է դատախազը պայքարում կոռուպցիայի դեմ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի կառավարությունն ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը: Գեւորգ Կոստանյանը, ողջունելով կոռուպցիոն թեմայով արդյունավետ եւ կառուցողական հանդիպումների կազմակերպումը, նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եղել եւ մնում է դատախազության գործունեության առաջնահերթություններից:

Գլխավոր դատախազը կարեւորել է փորձի փոխանակումը, ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական առումով՝ հաշվի առնելով ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի օրենսդրությունների առանձնահատկությունները:

Իհարկե, Գեւորգ Կոստանյանը կարող է իր անգլերենի իմացությունն ի ցույց դնելուց լրջորեն ձեւանալ, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց, իրականում, անգամ եփած հավին է պարզ, որ գործող իշխանության կողմից դատախազ նշանակված մարդը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է: Կոռուպցիան գործող իշխանության գոյության միակ գրավականն է:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս