Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հաստատել է, որ թուրքական «Բեշիկթաշ»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո վարձավճարով հանդես է գալու իսպանական «Ռայո Վալեկանո» ակումբում:
De Telegraaf-ին տված հարցազրույցում հայ ֆուտբոլիստն ընդգծել է, որ թուրքական ակումբն իրեն վարձավճարով ուղարկելու է «Ռայո Վալեկանո»: «Դա արվում է նրա համար, որ ես խաղային ավելի շատ պրակտիկա ունենամ և վերադառնամ ավելի ուժեղ դարձած», -ասել է Օզբիլիսը:
Նա նաև հայտնել է, որ «Բեշիկթաշ»-ն իր ծառայություններով վաղուց է հետաքրքրված եղել: «Առաջին անգամ իմ նկատմամբ հետաքրքրության է առաջացել այն ժամանակ, երբ ես ծնկի խաչաձև կապանների վնասվածք էի ստացել: Երբ «Սպարտակ»ը որոշեց, որ ես այլևս ակումբին պետք չեմ, կրկին առաջ եկավ «Բեշիկթաշի» տարբերակը: Ակումբում ինձ ջերմությամբ են ընդունել ՝ չնայած Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին բարդ են, բայց ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե քաղաքական գործիչ,»,-ասել է Օզբիլիսը: