Հացի արտադրության ծավալների նվազումն արտագաղթի հետևանք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ անցած տարվա ողջ ընթացքում հացի արտադրության անկման դինամիկան այդպես էլ չփոխվեց: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացի արտադրության ծավալները նվազել են 2 տոկոսով:

Նկատենք, որ վերը նշված ցուցանիշը պահպանվել է անցած տարվա ողջ ընթացքում: Հացի արտադրության ծավալների անկումը ուշագրավ է ոչ միայն տնտեսական այլ նաեւ ժողովրդագրության տեսանկյունից:

Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման ծավալների նվազումը ուղղակի ենթադրում է բնակչության թվաքանակի պակասում, կամ այլ կերպ ասած արտագաղթի հետեւանքների արտահայտությունն է:




Լրահոս