
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։
Իրավիճակը շարունակում է մնալ կայուն։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախաարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից: