Եթե մեղավորներ կան, բերեք արդար դատարան ու սկսեք . Րաֆֆի Հովհաննիսյանը` Նորք-Մարաշի դեպքերի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր Ազատության հրապարակում հավաք-ասուլիս անցկացրին, որի շրջանակներում ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա իր ելույթում  անդրադարձավ նաև ՀՅԴ-ի` իշխանության հետ կոալիցիա կազմելու առաջարկությանը:  «Այս հարցի պատասխանը ես չէ, որ պետք է տամ, յուրաքանչյուր շարքային դաշնակցական ու հանրապետական ու մնացած կառույցների ներկայացուցիչներ իրենք պետք է ասեն, թե որն է արժանապատվության, պետականության և սահմանադրության գինը»,-ընդգծեց  նա:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ  նաև Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբին: «Եթե մեղավորներ կան, բերեք բաց, արդար դատարան, ու սկսեք ձեզնից, բայց կեղծ ահաբեկության պատկերներ ժողովրդի առջև մի բացեք: Բայց սուտ ահաբեկչություն մի սարքեք, որովհետև ահաբեկչությունը սկսվում է ձեզանից»,-հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի  տեսանյութում:




Լրահոս