Սպասվում է բուք, մերկասառույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 23-24-ին հովտային գոտիներում՝ թաց ձյուն: Հունվարի 23-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ: 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 24-27-ին աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Երևանում՝

Հունվարի 23-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին սպասվում է թաց ձյուն, 25-26-ին՝ ձյուն:




Լրահոս