«Ես Ծաղկաձորում սեփականություններ շատ ունեմ». ինչպե՞ս է հարստացել Չեխովի դպրոցի օլիգարխ տնօրենը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, որը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2013 թվականին, իր դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնողի բողոքի հիման վրա, պարզվում է՝ դպրոցի տնօրեն լինելուց բացի՝ նաեւ բիզնես-գործունեությամբ է զբաղվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծաղկաձորում գտնվող «Ալպինա» հանգստյան տան սեփականատերն է:

«Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել հենց դպրոցի տնօրենից. «Ով է Ձեզ տվել իմ համարը, ես չունեմ Ձեզ հետ պայմանավորվածություն, որ Դուք ինձ զանգահարեք եւ անձնական բնույթի հարց տաք, տվե՞լ եմ Ձեզ նման իրավունք: Միայն դա չի իմ սեփականությունը, որ լավ հետաքրքրվեք, ես Ծաղկաձորում սեփականություններ շատ ունեմ, լրիվ կճշտեք ցուցակը, հետո կզանգահարեք, կպատասխանեմ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս