
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարության գլխին սև-մութ ամպեր են կուտակվել, մոտ օրերս Սերժ Սարգսյանի հրահանգով իրավապահ մարմինները համակարգում ստուգումներ են սկսելու։ Հատկապես նշանառության տակ է մատակարարման ոլորտը, որտեղ վիճակը մխիթարական չէ ոչ սննդի որակի ու ժամկետների, ոչ մատակարար ընկերությունների ու ատկատների հետ կապված։ ՊՆ կատարած տարեվերջյան այցի ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ է զգուշացրել գեներալիտետին, որ ուտելու չափերն անցել են։ Չի բացառվում, որ հենց եկող շաբաթվանից էլ ստուգումներն սկսվեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։