ՀՀ անիմաստ կառույցներից մեկը. օրենքով փրկիչ, գործնականում ոչինչ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պետության արդյունավետ կառավարման բոլոր հնարավոր կառույցներն ունի, բայց փաստ է, որ այդ մարմիններն իրենց գործառույթները չեն կատարում, ինչի ապացույցը Հայաստանում ստեղծված վիճակն է: Նորմալ պետական կառավարում ունեցող երկրի տնտեսությունը չի կարող այնպիսի խղճուկ վիճակում հայտնվել, ինչպիսին Հայաստանի տնտեսական կացությունն է, եւ, որ ամենակարեւորն է, նորմալ պետական կառավարում ունեցող երկրից նրա քաղաքացիները գլխիկոր չեն փախչում:

Հայաստանում ստեղծված իրավիճակի համար մենք բոլորս սովորաբար մեղադրում ենք իշխանության ղեկավար դեմքերին, քանի որ Հայաստանի ունեցվածքը եւ տարիները մսխող խմբավորման պարագլուխը նրանք են: Բայց կարծում ենք՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուներին եւս չի կարելի մոռացության մատնել:

Հայաստանի տնտեսական կյանքում առանցքային դերակատարություն ունեցող պետական կառավարման մարմիններից մեկը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է:  Սակայն գործնականում այս կառույցը դարձել է ձեւական մի մարմին, որի մասին Հայաստանի բնակչությունը վաղուց մոռացել է: Բայց այնպես չի, որ հանձնաժողովը իրեն չխնայելով՝ գործունեություն է ծավալում, բայց ոչ ոք այդ մասին չի իմանում: Բավական է այցելել ՏՄՊՊ հանձնաժողովի կայք եւ դուք միանգամից կզգաք այն «անդարդությունը», որով այս կառույցն ապրում է: Նորությունների բաժինը թարմացվում է ամիսը կամ մի քանի ամիսը մեկ: Կայքի մի քանի բաժինները գտնվում են հավերժ «մշակման» փուլում եւ ոչ մի տվյալ չեն պարունակում, որոշումների շտեմարանը 2013 թվականից այս կողմ չի թարմացվել, նիստերի եւ դրանց օրակարգերի մասին բաժիններն ընդհանրապես չեն գործում եւ այսպես շարունակ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հովակիմյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս