Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը դարձել է թուրքական «Բեշիկթաշ»-ի ֆուտբոլիստ: Ռուսական ակումբը թուրքականից կստանա 1.3 մլն եվրո, հայտնում է Milliyet հրատարակությունը:
Օզբիլիսն արդեն բուժզննում է անցել թուրքական ակումբում, բայց մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա «Ռայո Վալյեկանո» ակումբում:
Ռուսական ակումբի կազմում Օզբիլիսն այս մրցաշրջանում անցկացրել էր 7 հանդիպում և առանձնացել գոլային փոխանցմամբ: